Հասարակություն 14 Սեպտեմբերի, 2022 • Վրաստանում աճել են ներքին զբոսաշրջության ծախսերը

2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում 15 տարեկանից բարձր ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,1 միլիոն մարդ, ինչը 8 տոկոսով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ըստ Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների՝ նրանց 36,3%-ը եղել են 31-ից 50 տարեկան: Ներքին զբոսաշրջիկների շրջանում 56,9%-ը կանայք են: Զբոսաշրջիկների 36,3%-ը մայրաքաղաքի բնակիչներ են։

Միջին հաշվով մեկ ամսվա ընթացքում ներքին զբոսաշրջիկները ծախսել են մոտ 208 մլն լարի, ինչը 2,6%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Յուրաքանչյուր այցելուի միջին ծախսն աճել է 13,3%-ով և կազմել 13,3%:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝