2014-2022 թվականներին Վրաստանում սպանվել է 186 կին, իսկ կանանց նկատմամբ 129 մահափորձ է կատարվել: Այս մասին ասվում է Վրաստանի Գլխավոր դատախազության կայքում տեղադրված նյութերում։

Դատախազության տվյալներով՝ ֆեմիցիդն իր գագաթնակետին է հասել 2014 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում զոհ է դարձել 33 կին։

Օրենսդրության խստացումից հետո կանանց սպանությունների թիվը սկսել է նվազել, սակայն կորոնավիրուսի համավարակը և կարանտինը դրդել են սպանությունների նոր ցատկի, հայտնում է Վրաստանի դատախազությունը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2022 թվականին սպանվել է 22 կին, 2021 թվականին՝ 18, իսկ 2022 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 13 կին։

Միևնույն ժամանակ, դատախազության տվյալներով, սպանված կանանց կեսին սպանում են հենց իրենց ընտանիքի անդամները։

2014 թվականից ընտանեկան բռնությունը ներառվել է Վրաստանի ՔՕ-ի առանձին հոդվածում։ Սա ծանրացուցիչ հանգամանք է կոնկրետ գործի քննության ժամանակ։ Վրաստանի իշխանությունները որոշել էին օրենսդրությունը խստացնել ընտանեկան կոնֆլիկտների հողի վրա կանանց սպանությունների մեծ հոսքից հետո։