Վրաստան-Հայաստան սահմանի «Սադախլո» մաքսային անցակետում Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ծառայողների անցկացրած օպերատիվ-որոնողական միջոցառման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի՝ 1998 թվականին ծնված Ա.Խ.-ն և 1996 թվականին ծնված Դ.Մ.-ն, ձերբակալվել է։ Հայտնում է Aliq.ge-ին:
Նրանք մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու, նաև թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման ու Վրաստանի տարածք ապօրինի ներմուծման համար։ Մեղադրյալների համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը և ապօրինի ներմուծել «Ալֆա ՊՎՊ» թմրամիջոցի 12 փաթեթ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, 260-րդ հոդվածի երրորդ մասի «բ» եւ 262-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով։