Բորջոմիում հրդեհի բոլոր օջախները մարվել են: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մշտադիտարկում է իրականացնում: Տեղում են նաև ներքին գործերի նախարարության աշխատակիցները:

Բորջոմիում օգոստոսի 19-ին հրդեհ է բռնկվել։ Բարդ տեղանքի և եղանակային պայմանների պատճառով հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 250 հրշեջ և երեք ուղղաթիռ:

Բացի այդ, Բորջոմիի մունիցիպալիտետում հրդեհի մարմանը մասնակցել են նաև թուրքական մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռները։