Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի մարման գործընթացը հասել է ավարտական փուլին, հայտնում է ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, այս պահին վերամշակվում են մնացած փոքրամաշտաբ ակտիվ ու խեղդվող կրակի օջախները։ Ծանր տեխնիկայի օգնությամբ ճանապարհները բացվել են, իսկ մնացած օջախների մոտ հասցնելու գործընթացը շարունակվում է։
“Ավիացիան առավոտից ակտիվորեն մասնակցում է տեղայնացման և լիկվիդացման աշխատանքներին։
Հրդեհի մարման աշխատանքներին շարունակում են մասնակցել ՆԳ նախարարության, Պաշտպանության նախարարության, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները”,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։