Այսօր` օգոստոսի 27-ին, Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում կանգեցվել է խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Խաչքարի բացման և օրհնման կարգը իրականացրել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, մասնակցությամբ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ու Ծալկայի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թազայանի։

khacqar

Խաչքարը կանգնեցվել է Վաղարշակ Սարգսյանի բարերարությամբ: Արարողությունից հետո տեղի է ունեցել միջոցառում՝ մասնակցությամբ Նարդևան գյուղի պարի խմբի:

Տեղեկությունը տարածում է՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը։

Լուսանկարը՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Facebook-յան էջից։