Ախալքալաք քաղաքի Իլիա Ճավճավաձեի անվան փողոցում գտնվող փոքր մարզադաշտը վերանորոգվել է։
Աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հայտարարվել էր հուլիսի 8-ին: Այն հաղթել էր անհատ ձեռներեց Լևոն Քերոբյանը: Ծախսվել է 49 500 լարի։ Վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են և մարզադաշտը պատրաստ է:
Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկացնում է, որ քաղաքապետարանի համար կարևոր առաջնահերթություն է երիտասարդների սպորտային ակտիվությունը։
«Ախալքալաքի մունիցիպալիտետում տարբեր ուղղություններով ակտիվորեն իրականացվում են ենթակառուցվածքային ծրագրեր։ Ավարտվել են Իլիա Ճավճավաձեի փողոցում գտնվող փոքր մարզադաշտի վերանորոգումը: Մեր քաղաքապետարանի համար կարևոր առաջնահերթություն է երիտասարդների սպորտային ակտիվության և առողջ ապրելակերպի ակտուալացումը»։