Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունները համավարակի պատճառով գործում էին տարբեր ձևաչափերով, սակայն աշնանային կիսամյակը Թբիլիսիի պետական, Իլիայի պետական, Վրաստանի տեխնիկական և Սամցխե Ջավախեթիի պետական համալսարաններում կսկսվի ամբողջությամբ առկա ձևաչափով:

Թբիլիսիի պետական համալսարանում բակալավրի աստիճանի ուսանողների համար ուսումնական տարվա օրացույցը կազմված է հետևյալ կերպ.

Աշնանային կիսամյակ

1․ Լեկցիաների և խմբերի գրանցման շրջան՝ սեպտեմբերի 12-ից մինչև 19-ը:
2․ Դասընթացի շրջան՝ սեպտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
3․ Քննական շրջան՝ հունվարի 9-ից մինչև փետրվարի 6-ը, իսկ լրացուցիչ քննությունները՝ փետրվարի 13-ից մինչև 18-ը:

Գարնանային կիսամյակ

1․ Լեկցիաների և խմբերի գրանցման շրջան՝ փետրվարի 27-ից մինչև մարտի 6-ը:
2․ Դասընթացի շրջան՝ մարտի 6-ից մինչև հունիսի 17-ը:
3․ Քննական շրջան՝ հունիսի 19-ից մինչև հուլիսի 15-ը, իսկ լրացուցիչ քննությունները՝ հուլիսի 21-ից մինչև 27-ը:

Թբիլիսիի պետական համալսարանում մագիստրատուրայի աստիճանի ուսանողների համար ուսումնական տարվա օրացույցը կազմված է հետևյալ կերպ.

Աշնանային կիսամյակ

1․ Լեկցիաների և խմբերի գրանցման շրջան՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 3-ը:
2․ Դասընթացների շրջան՝ հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
3․ Քննական շրջան՝ հունվարի 18-ից մինչև փետրվարի 8-ը, իսկ լրացուցիչ քննությունները՝ փետրվարի 15-ից մինչև 23-ը:

Գարնանային կիսամյակ

1․ Լեկցիաների և խմբերի գրանցման շրջան՝ փետրվարի 27-ից մինչև մարտի 6-ը:
2․ Դասընթացների շրջան՝ մարտի 6-ից մինչև հունիսի 17-ը:
3․ Քննական շրջան՝ հունիսի 19-ից մինչև հուլիսի 15, իսկ լրացուցիչ քննությունները՝ հուլիսի 21-ից մինչև 27-ը:

Իլիայի պետական համալսարանում ուսումնական տարվա օրացույցը կազմված է հետևյալ կերպ.

Աշնանային կիսամյակ

Դասապրոցես՝ 26.09.2022-21.01.2023
Ձմեռային արձակուրդ՝ 26.12.2022-07.01.2023
Քննական շրջան՝ 23.01.2023-18.02.2023

Գարնանային կիսամյակ

Դասապրոցես՝ 06.03.2023-17.06.2023
Քննական շրջան՝ 19.06.2023-15.07.2023

Վրաստանի տեխնիկական համալսարանում դասապրոցեսը կսկսվի հոկտեմբերի 3-ին և առկա ձևաչափով: Իսկ Սամցխե Ջավախեթիի պետական համալսարանում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 12-ին, ևս առկա ձևաչափով: