Վրաստանով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ:
Աճ է նկատվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Բացի դրանից, Վրաստանի նավահանգիստները փոխադրել են 6,3 մլն տոննա բեռ, իսկ տարեկան աճը կազմում է 18,8 տոկոս։
Փոթի նավահանգիստը փոխադրել է 3,8 մլն տոննա բեռ, իսկ Բաթումի ծովային նավահանգիստը՝ 2,5 մլն տոննա։
Նշենք, որ ավելացել է նաև կոնտեյներային բեռնաշրջանառությունը։ Հունվար-հունիս ամիսներին սպասարկվել է 220 957 միավոր կոնտեյներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 149 միավորով։
Իսկ ահա վերգետնյա փոխադրումներից` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 13,5 մլն տոննա բեռ, երկաթուղով՝ 6,8 մլն տոննա:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության հունիսի 7-ին ընդունած որոշման համաձայն՝ տարանցիկ բեռնատարների վճարը հունիսի 20-ից դարձել է 350 լարի, որը մինչ այդ 200 լարի էր։ Ըստ այդմ՝ վճարն ավելացել է 150 լարիով։