Օգոստոսի 22-ին, ժամը 19։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է «MAN» մակնիշի բեռնատարի խցիկը։

ԶԼՄ-ների փոխանցմամբ պատահարից ոչ ոք չի տուժել: