Ուկրաինայում մահացել է ևս մեկ վրացի զինվոր՝ Բերդիա Ջոխաձեն։ Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։
Նրա խոսքով՝ Բերդիա Ջոխաձեն մահացել է հիվանդանոցում վիրահատության ժամանակ։
Ինչպես նշում է Գիորգի Զաքարաշվիլին, մահվան ստույգ պատճառն այս պահին հայտնի չէ, սակայն ընտանիքի անդամների խոսքով, նա մահացել է Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։
Դեսպանի խոսքով՝ ստույգ պատճառը հայտնի կդառնա փորձաքննության եզրակացությունից հետո։
Ըստ Գիորգի Զաքարաշվիլիի՝ դին հայրենիք տեղափոխելու հարցն արդեն լուծված է, և վրացի մարտիկի մարմինը Վրաստան կտեղափոխվի վաղը՝ առավոտյան: