2021 թվականին Վրաստանում ալկոհոլի սպառումը հասել է պատմական նվազագույնի և 2011 թվականի համեմատ նվազել 40%-ով։ 2011 թվականին երկրում տարեկան սպառվել է 47 միլիոն լիտր ալկոհոլ, իսկ 2021 թվականին՝ 28։

Վրացիների շրջանում ամենատարածված ալկոհոլային խմիչքը գինին է, որին բաժին է ընկնում ընդհանուր սպառման 87%-ը։ Նախորդ տարի գինի խմող ընտանիքների թիվը 2019-ի համեմատ նվազել է 13%-ով։

Եթե, օրինակ, 2014 թվականին տնային տնտեսությունների կողմից սպառված ալկոհոլի ընդհանուր քանակը կազմել է տարեկան 51 մլն լիտր, ապա 2021 թվականին այդ ծավալը նվազել է՝ հասնելով մինչև 28 մլն լիտրի։

Նվազել է նաև ոգելից խմիչքների սպառումը: Եթե 2004 թվականին այն սպառում էր տնային տնտեսությունների 11,5%-ը, ապա անցած տարի այդ ցուցանիշը 4% է կազմել: Ինչ վերաբերում է գարեջրին և գազավորված ըմպելիքների այլ տեսակներին, ապա դրանց սպառումը բավականին ցածր է՝ 2%։