Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Սամցխե-Ջավախքում տրանսպորտային երթևեկի անվտանգության նորմերի և դրա շահագործման կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել 31 ճանապարհատրանսպորտային պատահար։ Արդյունքում զոհվել է 4, տուժել՝ 46 մարդ։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին պատահարների թիվը կազմել է 1451, ինչի հետևանքով զոհվել է 122 մարդ, ևս 1955-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սամցխե-Ջավախքը Գուրիայից հետո ՃՏՊ-ների նվազագույն քանակով Վրաստանի երկրորդ շրջանն է, որտեղ երեք ամսում գրանցվել է 26 դեպք, սակայն մահացել է 6 մարդ։ ՃՏՊ-ների քանակով Թբիլիսին առաջին տեղում է՝ 673 դեպք։

Վթարների զգալի մասը, ըստ վիճակագրության, տեղի է ունենում հանդիպակած գոտի մեքենայի դուրս գալու կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ վազանցի, արագության գերազանցման, հարբած վիճակում մեքենա վարելու և այլնի հետևանքով: