Դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել Թբիլիսիի 34-ամյա բնակչուհի Ժաննա Խալիլովայի դաժան սպանությունից։
Նախօրեին ոստիկանները կնոջը դիտավորյալ սպանության մեղադրանքով բերման էին ենթարկել նրա 17-ամյա որդուն և նրա 19-ամյա ընկերոջը։
Հետաքննության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Լիլո բնակավայրում անչափահասը «առանձնակի դաժանությամբ» մորը մարմնական վնասվածքներ է հասցրել։ Այս ընթացքում նրա ընկերը կնոջը բռնել է և թույլ չի տվել փախչել։
Ինչպես հայտնում են դատախազությունից՝ սպանությունը նախապես ծրագրված է եղել և կատարվել «գենդերային անհանդուրժողականության հողի վրա»։
17-ամյա պատանին կալանավորվել է մորը սպանելու մեղադրանքով: Սպանությանը մասնակցել է նաև նրա ընկերը, որը նույնպես կալանավորվել է։
Երկուսին էլ սպառնում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Սպանված կինը 34 տարեկան էր։
Նախաքննությունն ընթանում է դիտավորյալ սպանության հոդվածով։