Մինչ օրս երկրում սպառողական վարկերը տրամադրվում էին մինչև չորս տարի ժամկետով։ Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ) որոշում է կայացրել կրճատել ժամկետը՝ ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերը նվազեցնելու նպատակով։ Այս միտումը, ըստ վերլուծաբանների, բացասաբար է անդրադառնում արդեն իսկ աճող գնաճի վրա։

Սահմանափակումը գործելու է մեկ տարի և կվերաբերի բոլոր տեսակի սպառողական վարկերին:

Ըստ ՎԱԲ-ի՝ ներկայիս դրությամբ հանրապետությունում տրամադրվել է 4,2 մլրդ լարիի չափով 1,2 մլն սպառողական վարկ։ Տարվա ընթացքում վարկերի ծավալն աճել է 34%-ով։

Աճել է նաև սպառողական վարկի միջին չափը՝ մինչև 3512 լարի։ Անցյալ տարի այն կազմում էր 2810 լարի։