Մինչև 2026 թվականը Վրաստանը պետք է կազմակերպի նոր միջազգային ստանդարտների աղբավայրերի և աղբաթափման կայանների աշխատանքը։ Բոլոր հին աղբավայրերը նույնպես պետք է փակվեն։ Այս մասին ասվում է Թափոնների կառավարման 2022-26 թվականների Ազգային գործողությունների ծրագրում, որը հաստատվել է օգոստոսի 8-ին կայացած կառավարության նիստում։

Ծրագրի մեկ այլ կարևոր բաղադրիչ է բոլոր բնակավայրերում մունիցիպալ աղբահանության նոր ծառայության ներդրումը, ինչպես նաև կենցաղային թափոնների առանձնացված աղբահավաքը:

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են ներառվել նաև Թափոնների կառավարման ազգային 2016-30 թթ. ռազմավարությունում: Մասնավորապես, առկա ինը ռազմավարական նպատակներին ավելացվել են ևս չորսը.

. Վտանգավոր թափոնների կառավարման բարելավում
. Պլաստիկ թափոնների կառավարում
. Կենսաքայքայվող թափոնների հավաքման և վերամշակման համակարգի ստեղծում և ներդրում
. Իներտ և շինարարական թափոնների կառավարման կատարելագործում
. Այս ոլորտում օրենսդրության և համակարգի կատարելագործումը Վրաստանի պարտավորությունն է հանդիսանում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով:

2022-26 թվականների պլանի կետերը հետևյալն են՝

. Օրենսդրության կատարելագործումը և դրա ամբողջական ներդաշնակեցումն ԵՄ կանոնակարգերի հետ:
. Մունիցիպալ աղբահանության ծառայության մատուցումը բոլոր բնակավայրերին:
. Կենցաղային թափոնների առանձնացված հավաքման համակարգի ներդրումը:
. Միջազգային ստանդարտների նոր աղբավայրերի և տեղափոխման կայանների կազմակերպումը, հին աղբավայրերի փակումը:
. Շինարարական աղբի հավաքման և վերամշակման համակարգի ստեղծումը:
. Վտանգավոր թափոնների կառավարման կարողությունների բարելավումը:
. Պլաստիկ թափոններով աղտոտման և դրանց վերամշակման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նպաստումը:
. Կենսաքայքայվող թափոնների հավաքման և վերամշակման համակարգի ստեղծումն և ներդրումը:
. Սակագնային քաղաքականության իրականացումն «աղտոտեցի՞ր՝վճարի՛ր» սկզբունքով:
. Թափոնների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը խթանելը:
. Շահագրգիռ կողմերի հնարավորությունների հզորացումը և իրազեկության բարձրացումը:

Աղբյուրը՝ Netgazeti.ge