Գերազանց շրջանավարտներին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրելու նպատակն է աշակերտների առաջադիմությունը խրախուսելն ու գերազանցիկներին բացահայտելը։
Միջնակարգը գերազանցությամբ ավարտած աշակերտներին ԿԳ նախարարությունը պարգևատրվում է ոսկե և արծաթե մեդալներով:
Մեդալներն ու համապատասխան վկայականներն ունեն իրենց հանձման կանոնները.
• Աշակերտը, որի միջին միավորը առանց կլորացման 10 է, ստանում է ոսկե մեդալ և համապատասխան վկայական։
• Իսկ այն աշակերտը, որի միջին միավորը 9,8 և ավելի է, կստանա արծաթե մեդալ և համապատասխան վկայական։
Աշակերտը պետք է հաշվի առնի, որ մեդալ ստանալու համար միավորների հաշվարկը սկսվում է 10-րդ դասարանից և ավարտվում 12-րդ դասարանի արդյունքներով։
Չնայած միջնակարգը գերազանցությամբ ավարտելուն, կան անհատներ, ովքեր չեն ստանում ոսկե և արծաթե մեդալներ և պատվոգրեր։
Ազգային ուսումնական պլանում նշված է, որ այն աշակերտները ովքեր ավարտում են հանձնելով էքստեռն քննություն, նրանց ոսկե և արծաթե մեդալներ չեն շնորհվում։
Նշենք նաև, որ ոսկե և արծաթե մեդալի կարող են հավակնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտները, եթե նրանք բավարարում են սահմանված պահանջները: