Քիչ առաջ մոտ 15 րոպե տևած կարկուտը բավականին մեծ վնաս է հասցրել Մաջադիա գյուղի ցանքատարածություններին։
Մեկ ամսում արդեն երկրորդ անգամն է Մաջադիայում ուժգին կարկուտ է տեղում: Ըստ Մաջադիայի գյուղապետ Սաշա Օվականյանի՝ դաշտերը մոտ 40%-ով վնասված են։

«Բավականին ուժեղ կարկուտ էր, նախորդ անգամվանից թույլ էր, բայց հասցրեց վնասել դաշտերը: Անցած անգամվանից կարտոֆիլի դաշտերը որոշ չափով վերականգնվեցին, իսկ հացահատիկներն ամբողջությամբ փչացավ: Այսօր արդեն երկրորդ անգամ վնաս հասցրեց: Իմ կարծիքով, բերքի 40 տոկոսը փչացավ», – Jnews-ի հետ զրույցում ասաց Մաջադիայի գյուղապետ Սաշա Օվականյանը: