Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ։ Արդյունքում՝ «Սարփի», «Սադախլո-սաավտոմոբիլո» և «Կարծախի» մաքսակետերում կանխվել են սահմանով չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձերի փաստերը:
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների ուղեբեռի և իրենց պատկանող տրանսպորտային միջոցների մանրազննին զննության արդյունքում, հայտնաբերել են ընդհանուր 22 540 տուփ չհայտարարագրված ծխախոտ»,- ասված է հայտարարության մեջ:
Գործակալության պարզաբանմամբ՝ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից ապրանքն առգրավվել է և նրանցից յուրաքանչյուրը որպես պատժամիջոց տուգանվել է հազարավոր լարիի չափով: