Նախնական գնահատականներով՝ հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճը կազմել է 7,2 տոկոս, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակի միջին ցուցանիշը սահմանվել է 10,5 տոկոս: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի առումով զգալի ներդրում են ունեցել արդյունաբերության հետևյալ ճյուղերը՝ տրանսպորտ և պահեստավորում, էլեկտրաէներգիայի մատակարարում, գազ, գոլորշի և օդորակիչ, տեղեկատվություն և կապ, հյուրանոցներ և ռեստորաններ, հանքարդյունաբերություն։ Նվազման միտում է գրանցվել մշակող արդյունաբերության, շինարարության ոլորտներում և անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում։