Վրաստանի և Ռուսաստանի սահմանի երկու կողմերում մեքենաների հսկայական հերթեր են գոյացել, հայտնում է Վրաստանի «Առաջին» (Պիրվելի) հեռուստաալիքը։

Տեղեկության համաձայն՝ թե՛ մարդատար մեքենաները, թե՛ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն օրերով սպասում են սահմանն անցնելուն։ Բեռնատարների հերթը սկսվում է Նատախտարի գյուղի մոտակայքից՝ Թբիլիսիից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։

Հեռուստատեսությունից փոխանցում են, որ «Կազբեգի» անցակետում 60-ից ավելի մաքսավորներ են հերթապահում, բայց նրանց չի հաջողվում գլուխ հանել ուղևորների ու բեռների մեծ հոսքից: