Ամռանը Ախալքալաքում մարդկանց թիվն ավելանում է, այստեղ վերադառնում են այլ երկրներ ապրելու տեղափոխված մարդիկ։ Հենց այս ժամանակահատվածում քաղաքում կա այն վայրերի պակասը, որտեղ կարելի է երեկոյան գնալ մի տեղ նստելու, սրճելու կամ պարզապես զբոսնելու։
Ախալքալաքում ամառը շոգ չէ, ուստի ժամանակին այլ քաղաքներ կամ երկրներ տեղափոխված ախալքալաքցիները փորձում են իրենց հանգիստն անցկացնել հայրենիքում։ Սակայն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս երեկոյան ինչ-որ տեղ գնալու, նստելու, մի գավաթ սուրճ կամ սառը հյութ խմելու տեղ չկա։
Jnews-ը մի քանի օրվա ընթացքում այցելել է այն մի քանի վայրերը, որտեղ կարելի է գնալ երեկոյան նստելու։ Քաղաքում կա ընդամենը երեք այդպիսի վայր, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր թերությունները։
Ախալքալաքի բնակիչները, ում հետ մենք զրուցեցինք նյութի հավաքագրման ժամանակ, տեղական իշխանություններին առաջարկում են ավելի մեծ ուշադրություն դարձնել հանգստի գոտիներին, ստեղծել նորերը և բարեկարգել հները։
Ախալքալաքի հանգստի գոտիներին հակիրճ կարող եք ծանոթանալ Jnews-ի տեսանյութում։