Հունվար-հունիս ամիսներին job.ge զբաղվածության կայքում հրապարակվել է 36 584 թափուր աշխատատեղ, ինչը 51%-ով ավելի է 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և 123%-ով ավելի՝ քան 2020թ.-ին:
2022 թվականի հունվար-հունիսին job.ge-ում հրապարակված թափուր աշխատատեղերի միջին ամսական աճը կազմել է 6%։
PMC սոցիոլոգիական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում «Վաճառք/Գնումներ» կատեգորիայում տեղադրվել է 10 695 թափուր աշխատատեղ, ինչը 112 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի, և 165 տոկոսով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Վարչարարություն/Կառավարում» կատեգորիայում հրապարակվել է 7 567 աշխատատեղ, ինչը 77%-ով ավել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և 116%-ով ավելի՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Տեխնիկա/լոգիստիկա» բաժնում տեղադրվել է 12 267 թափուր աշխատատեղ, աճը կազմել է համապատասխանաբար՝ 105% և 118%։
Հունիսին կադրերի ամենամեծ պահանջարկը լոգիստիկայի ոլորտում է՝ 2 507, որին հաջորդում են վաճառքները՝ 2 286, վարչարարությունը և կառավարումը՝ 1 451, ֆինանսները՝ 1 054, բարձր տեխնոլոգիաները՝ 388։
Աղբյուրը՝ bizzone.info