Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցել խաղաղարարներին նվիրված խաչքարի օծում։ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը կատարվել է հուլիսի 24-ին: Գրում է Aliq.ge-ին:
Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ խաչքարը նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցուն, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում արժանավոր հայորդիների տապանաքարերն են:
Նշենք, որ խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն, բարեկամություն խորհրդանշող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է: