Վրաստանում հուլիսի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 154 նոր դեպք, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ շաբաթվա դեպքերի թիվը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ։ Ապաքինվել է 2 338 պացիենտ:
Անցնող շաբաթ կատարվել է COVID-19-ի 63,6 հազար թեստավորում։ Շաբաթական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 8,1%:
Մինչ այս՝ հունիսի 26-ից հուլիսի 3-ը Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 2570 նոր դեպք, ապաքինվել է 1103 մարդ, մահացել է 3 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հաստատվել է վարակի 1 668 153 դեպք, մահացել է 16 847 մարդ։