Իմունականխարգելման հարցերով տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեի խոսքով, զանգվածային իմունիտետը, որը պաշտպանում էր Վրաստանի բնակչությանը COVID-19-ից, դատելով վիրուսի տարածման միտումներից, այլևս չի պաշտպանում։ Նա խորհուրդ է տալիս դիմակ կրել փակ տարածքներում և պատվաստվել։
«Վրաստանում մենք ունեցել ենք վարակի տարածման ամենաբարձր մակարդակը հունվար-մարտ ամիսներին (խմբ. 2022), հետևաբար արդեն անցել է 5 ամիս, ինչը նշանակում է, որ իմունիտետն այլևս չի պաշտպանում բնակչությանը։ Դա նաև տեսանելի է վարակի տարածման տեմպերից, անցած շաբաթ տարածման ցուցանիշը 2-3 անգամ ավելի է եղել, քան 2-3 շաբաթ առաջ էր, և ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին այդ տեմպերն էլ ավելի կաճեն»,- ասել է պրոֆեսոր Իվանե Չխաիձեն, մեջբերում է Business Media-ն։
Նրա կարծիքով՝ վարակման դեպքերն ավելանում են փակ տարածքներում դիմակների պարտադիր կրելը չեղարկելու և զբոսաշրջիկների թվի աճի պատճառով։
«Այսօրվա թվերը ճգնաժամային չեն, բայց միտումն անհանգստացնող է։ Եթե հաջորդ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն ավելանա, ապա անհրաժեշտ կլինի իմունականխարգելման խորհուրդ հրավիրել»,- ասում է Իվանե Չխաիձեն։