Այսօր՝ հուլիսի 8-ին, Խուլոյի (Աջարիա) մունիցիպալիտետի Տաբախմելա գյուղում փլուզվել է կենտրոնական մայրուղու մի մասը։ Արդյունքում բեռնատարն ընկել է փոսը։
Ըստ ականատեսների՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Այս պահին տեղի բնակիչները փորձում են բեռնատարը փոսից դուրս բերել: Գլխավոր ճանապարհի մի մասն արգելափակված է:
Փլուզման հնարավոր պատճառների թվում տեղի բնակիչները նշում են ստորգետնյա ջրերը:
Գյուղում Խուլոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գուրամ Կախաձեն «Բաթումելեբի»-ին ասել է, որ այս պահին դեպքի մասին տեղեկություն չունի և մանրամասները կպարզվի ավելի ուշ:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ netgazeti.ge