Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, հուլիսի 7-ի դրությամբ՝ լարիի փոխարժեքը գրեթե բոլոր արտարժույթների նկատմամբ նվազել է։ Այսպիսով դոլարն ու եվրոն թանկացել են, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել։ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում ռուբլին դեռ պահպանում է երեկվա կտրուկ անկումը, մինչդեռ դոլարն ու եվրոն թանկացել են։
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հուլիսի 7-ին
1 դոլար՝ 2,9038 լարի (+0,328 լարի)
1 եվրո՝ 2,9625 լարի (+0,0051 լարի)
100 ռուբլի՝ 4,5552 լարի (-0,1066 լարի)
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հուլիսի 7-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 290 լարիով, գնվում՝ 293 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 41.5 լարիով, գնվում՝ 44 լարիով
100 եվրոն վաճառվում է 295 լարիով, գնվում՝ 300 լարիով