Վրաստանում կտրուկ աճել է ավտոմեքենաների վերաարտահանումը դեպի Ռուսաստան։ Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի տվյալներով, միայն մայիսին ապրիլի համեմատ քանակական աճը կազմում է մոտ 105 տոկոս:
Ամենայն հավանականությամբ, ավելացած պահանջարկը պայմանավորված է նրանով, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում սպառվում են նոր մեքենաների պահեստները։ Ռուսական մեքենաների մատակարարները դժգոհում են, որ հանրաճանաչ բյուջետային մոդելները կբավականեցնի ընդամենը մի քանի ամիս:
Եթե ապրիլին Վրաստանից Ռուսաստան է ուղարկվել 167 միավոր մարդատար ավտոմեքենա, ապա մայիսին այդ թիվը հասել է 342 միավորի։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-մայիսին Ռուսաստան է արտահանվել 781 ավտոմեքենա՝ ընդհանուր 7407 մլն դոլարով։
2022 թվականին Վրաստանից Ռուսաստան մարդատար ավտոմեքենաների արտահանումն ըստ ամիսների ունի հետևյալ տեսքը.
. Հունվար՝ 95 միավոր (837,5 հազ. դոլար)
. Փետրվար՝ 114 հատ (895,8 հազ. դոլար)
. Մարտ՝ 63 հատ (465,3 հազ. դոլար)
. Ապրիլ՝ 167 միավոր (1,471 միլիոն դոլար)
. Մայիս՝ 342 միավոր (3,736 մլն դոլար)
Վերաարտահանման ընդհանուր ցուցանիշը, ըստ վիճակագրության, նույնպես աճել է 2022 թվականի մայիսին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ:
2021 թվականի մայիսին երկրից արտահանվել է 4954 միավոր ավտոմեքենա (40,177 միլիոն դոլար արժողությամբ), իսկ 2022 թվականի մայիսին՝ 6125 միավոր (58,993 միլիոն դոլար):
Աճ է գրանցվել նույնիսկ 2022 թվականի ապրիլի համեմատ, երբ երկրից արտահանվել էր 4446 միավոր ավտոմեքենա (37115 մլն դոլար արժողությամբ):
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին հինգ ամիսներին Վրաստանից արտահանվել է 191 մլն դոլարի 21 544 միավոր ավտոմեքենա: