Հունիսի 29-ին Մցխեթա քաղաքում Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմը, Վրաստանի ֆուտբոլի առաջնության խաղերի շրջանակներում, 1։4 հաշվով հաղթեց Թբիլիսիի «VIT Georgia» թիմին:

Ֆուտբոլային հանդիպումը կայացավ Մցխեթա քաղաքում։ Գոլերի հեղինակներն էին՝ Ռաֆայել Դարբինյանը, ով 3 գոլ է խփել և Սարգիս Բաբաջանյանը՝ 1 գոլ։

Այս հանդիպումից հետո «Աբուլ» թիմը Վրաստանի ֆուտբոլի առաջնության ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը։

Հաջորդ խաղը կկայանա Ախալքալաքում՝ հուլիսի 6-ին։ «Աբուլը» կընդունի «Սամցխե Ախալցիխե» թիմին։