«Wizz Air»-ը կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները դեպի Փարիզ և Տալլին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Քութաիսիի միջազգային օդանավակայանը։
«Օգոստոսի 1-ից «Wizz Air»-ը կվերադարձնի մեր օդանավակայանում տեղակայված երկրորդ ինքնաթիռը և կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները դեպի Փարիզ և Տալլին։
Օգոստոսի 1-ից դեպի Տալլին ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ, իսկ օգոստոսի 4-ից դեպի Փարիզ՝ շաբաթական մեկ անգամ։
Չվերթերի հաճախականությունը կավելանա դեպի Աթենք, Բեռլին, Բարսելոնա, Ռիգա, Դորտմունդ, Մեմմինգեն, Միլան, Պրահա, Սալոնիկի և Վրոցլավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։