Վրաստանը չի ստացել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, սակայն ստացել է առաջարկություններ, որոնց հետևելով 6 ամսում կարող է ստանալ այդ կարգավիճակը։
Մարտի 3-ին Վրաստանը դիմել էր Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Վրաստանը արագացված կարգով ստացել էր ընթացակարգը սկսելու համար անհրաժեշտ հարցաշարը՝ այն լրացնելով սեղմ ժամկետներում։ Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը եզրակացություն էր պատրաստել, որում, ի զարմանս կառավարության և ի հիասթափություն բնակչության, Վրաստանը չէր հայտնվել թեկնածուի կարգավիճակ ստացած երկրների շարքում։ Երեք օր անց Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, ըստ որի Եվրախորհրդին կոչ էր անում Ուկրաինային եւ Մոլդովային «առանց հետաձգման» տրամադրել ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացել էր առաջարկությունները։
Վրաստանին 6 ամիս ժամանակ է տրվել շտկելու բոլոր այն թերությունները, որոնց պատճառով Վրաստանը չստացավ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Փորձագետ, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլիի կարծիքով՝ այս պայմանները ձևակերպված են հիանալի կերպով։
«Վրացական քաղաքականության մեջ կան որոշ բաներ, որոնք ԵՄ-ն անհրաժեշտ է համարում, որպեսզի թույլատրվի՝ նախքան նման վստահություն տալը և երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելը: Թեև ոմանք ասում են, որ դա անարդար է, ահա Ուկրաինան, Մոլդովան և այլն: Բայց ես կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է գնահատելու, թե ինչն է արդար, ինչը՝ ոչ։ Միգուցե Մոլդովան և Ուկրաինան նույնպես ունեն իրենց թերությունները, միգուցե նրանց հետ էլ կարելի էր այդպես վարվել, բայց ԵՄ-ն ունի իր նկատառումները։ Որոշումները մեկ սկզբունքով չեն կայացվում։ Շատ գործոններ կան, և նրանք որոշեցին, որ այս փուլում Մոլդովային և Ուկրաինային պետք է տրվի, իսկ Վրաստանին առաջարկվի 6 ամսվա ընթացքում, գոնե լուծել այդ խնդիրները, և այդ ժամանակ Վրաստանին նույնպես կարող է տրվել թեկնածուի կարգավիճակ»,- ասում է Ռոնդելի հիմնադրամի փորձագետ քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին։
Արդյունքում, որպեսզի Վրաստանը դառնա ԵՄ թեկնածու երկիր, այն պետք է լուծի հետևյալ 12 առաջարկությունները.
Քաղաքական բևեռացման հարցը լուծել ապրիլի 19-ի Համաձայնագրի ոգով՝ քաղաքական կուսակցությունների համագործակցության եղանակով:
Ապահովել բոլոր պետական ինստիտուտների լիարժեք գործունեությունը, ամրապնդել նրանց անկախությունն ու արդյունավետ հաշվետվողականությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության գործառույթները: Ընտրական իրավական դաշտի հետագա կատարելագործումը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի/Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված գործընթացների ընթացքում հայտնաբերված բոլոր թերությունների վերացմամբ:
Ընդունել և իրականացնել արդարադատության բարեփոխումների թափանցիկ և արդյունավետ ռազմավարություն՝ 2021 թվականից հետո՝ հիմնված լայն, ներառական և միջկուսակցական խորհրդատվական գործընթացի վրա: Ապահովել, որ արդարադատության ողջ շղթան լինի լիարժեք, իսկապես անկախ, հաշվետու և կուսակցական իմաստով անաչառ, և ապահովի իշխանության բաշխումը ճյուղերի միջև: Այն է՝ ապահովել բոլոր դատարանների և քննչական մարմինների, հատկապես՝ Գերագույն դատարանի պատշաճ գործունեությունը և ամբողջականությունը, լուծել բոլոր այն խնդիրները, որոնք բացահայտվել են դատական առաջադրման բոլոր մակարդակներում, ինչպես նաև գլխավոր դատախազի դեպքում իրականացնել Արդարադատության բարձրագույն խորհրդի պատշաճ բարեփոխում և նշանակել Բարձրագույն խորհրդի մնացած անդամներին:
Հզորացնել Հակակոռուպցիոն գործակալության անկախությունը, որը կհամախմբի հակակոռուպցիոն բոլոր հիմնական գործառույթները: Հատկապես ջանասիրաբար վարել բարձր մակարդակի կոռուպցիայի դեպքերը: Նորաստեղծ Հատուկ քննչական ծառայությանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը տրամադրել իրենց լիազորություններին համապատասխան ռեսուրսներ և ապահովել նրանց ինստիտուցիոնալ անկախությունը:
Հավատարիմ մնալ «ապաօլիգարխացման» (պայմաններին), «ինչին պետք է հասնել)՝ մասնավոր շահերի անհարկի ազդեցությունը տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքի վրա վերացնելու ճանապարհով:
Ուժեղացնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, որը պետք է հիմնված լինի սպառնալիքների մանրամասն գնահատականների վրա, մասնավորապես՝ մանրակրկիտ հետաքննության, քրեական հետապնդման և դատական հետապնդման ու դատապարտման հիմնավոր արձանագրությունների միջոցով: Պետք է երաշխավորված լինի իրավապահ մարմինների պատասխանատվությունը և վերահսկողությունը:
Ավելի շատ ջանքեր է հարկավոր գործադրել՝ ապահովելու ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծ և անկախ մեդիա միջավայր, մասնավորապես՝ ապահովելու, որ լրատվամիջոցների սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդումը համապատասխանում է ամենաբարձր իրավական չափանիշներին, ինչպես նաև անաչառ, արդյունավետ և ժամանակին հետաքննություն իրականացնելու համար՝ կապված լրագրողների և ԶԼՄ-ների այլ աշխատողների անվտանգության հետ:
Անհապաղ ուժեղացնել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ երաշխավորել, որ բռնություն գործադրողներն ու կազմակերպիչներն ավելի արդյունավետ պատասխանատվության ենթարկվեն:
Ուժեղացնել գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ջանքերը:
Ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում:
Ընդունել օրենք, համաձայն որի վրացական դատարաններն իրենց որոշումներում ակտիվորեն հաշվի կառնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:
Ապահովել, որ ՄԻՊ առաջադրման գործընթացը նախապատվությունը տալիս է անկախ անձին, և որ գործընթացը թափանցիկ է: Պետք է պահպանվի ապարատի արդյունավետ ինստիտուցիոնալ անկախությունը:
Թեև, Կախա Գոգոլաշվիլիի խոսքով, ամեն ինչ կախված կլինի կառավարության, իշխանությունների կամքից, որոնք էլ իրենց հերթին «անփույթ» հայտարարություններ են անում։
«Եվրամիությունը ձեր համար բուհերի ընդունելության քննություններ չեն: Եվրամիությունը 27 երկիր է, և նրանք ավելի լավ գիտեն, նրանք ունեն իրենց քաղաքական առաջնահերթությունները, և իրենք են որոշում դրանք: Եթե խոսենք արդարության տեսանկյունից, միգուցե Վրաստանը ետ չի մնում: Ժողովրդավարության զարգացումից կամ տնտեսական կամ իրավական իմաստով Մոլդովայից ու Ուկրաինայից հետ է մնում, բայց առնվազն վերջին մեկ տարում վրացական կառավարությունը միշտ ընդդիմանում է Եվրամիության ցանկացած դիտողության, ցանկացած հրահանգի, որ այս կամ այն բանը պետք է փոխվի: Եթե նայենք 12 կետերին, կտեսնենք, թե որքան թերություններ ունենք։ Հարցը միայն այն չէ, թե ով է ավելի լավը կամ վատը, այլ այն՝ ով է համագործակցում և ով է փորձում ավելի լավը լինել։ Մոլդովայի կառավարությունը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ավելի շատ խնդիրներ ունեն, ամեն ինչ անում է Եվրահանձնաժողովին լսելու համար և անում է ամեն ինչ այնպես, ինչպես խորհուրդ է տալիս Եվրոպան։ Եվ այդպես ասացին շնորհանդեսի ժամանակ, նույնը խոսվեց Ուկրաինայի կառավարության մասին։ Ուկրաինան ենթարկվում է պատերազմի փորձության միջոց, և այս փուլում այնտեղ Եվրամիության հետ փոխգործակցության շատ ավելի ինտենսիվ գործընթաց է, իսկ Վրաստանի մասին նրանք այդպես չասացին։ Ես հաստատ գիտեմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում նրանք վիրավորվել են վրացական կառավարության վերաբերմունքից, և ոչ միայն»,- պարզաբանում է փորձագետը։
Վերջինիս կարծիքով, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքի մեջ էական բացասական դեր են խաղացել վրացի քաղաքական գործիչների արտահայտությունները կոռուպցիայի մասին, Եվրամիության անդամների կողմից Վրաստանի նախկին նախագահին պաշտպանելու վերաբերյալ բացասական գնահատականը և այլն։
«Մեր կառավարությունն ու իշխանությունները ոչ ադեկվատ պահեցին ԵՄ-ից ստացած դիտողությունների հետ կապված: Իհարկե, Վրաստանը կարող էր կարգավիճակ ստանալ, եթե այստեղ ավելի շատ դիվանագիտություն լիներ: Այդ ժամանակ այս 12 կետերը հիմա պարզապես չէին լինի: Մենք կիրականացնեինք դատաիրավական բարեփոխումներ, ինչպես խորհուրդ է տվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը։ Նրանք արդեն ավարտած կլինեին ընտրական օրենսգրքի բարեփոխումը։ Նման բևեռացում հասարակության մեջ չէր լինի և շատ ավելին»,- ասում է Կախա Գոգոլաշվիլին։
Փորձագետի կարծիքով՝ Վրաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը կարող է փոխվել առանց խիստ միջոցառումների կիրառման, օրինակ՝ իշխանափոխության, քաղաքական իրավիճակը չսրելու համար, կարելի է սահմանափակվել միայն փոխելով այս իշխանությունը։ Թեև, արդյո՞ք կառավարությունը կգնա դրան, դեռ պարզ չէ։