Հուլիսի 4-ից Վրաստանի իշխանությունները կարգելեն տեղական արտադրության ցորենի և գարու արտահանումը՝ երկրի ներսում հացահատիկի պակասը կանխելու համար:
«Կառավարությունը որոշում է կայացրել արգելել Վրաստանում արտադրվող ցորենի և գարու արտահանումը մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը»,- այսօր հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան:
Նրա խոսքով, Վրաստանից գարի ներկայումս արտահանվում է հիմնականում Իրաք և Իրան: Տարեսկզբից հանրապետությունից արդեն արտահանվել է 2,5 հազար տոննա գարի:
Այս սեզոնին Վրաստանն ակնկալում է 60 հազար տոննա գարու բերք հավաքել:
Եթե խոսենք ցորենի մասին, ապա Վրաստանը տարեկան սպառում է 700-800 հազար տոննա ցորեն: Այստեղից հացահատիկի միայն 10%-ն է արտադրվում տեղում: Ցորենի մնացած մասը ներկրվում է: Հացահատիկի ներմուծման 70%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրա գինը Վրաստանի համար ամենաշահավետն էր: