Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 646 մարդ։ Ընդհանուր իրականցվել է 63 404 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 57 457-ը հակամարմինների, իսկ 5 847-ը՝ PCR: