Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և վնասել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի մասը: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը քշել է։ Այս մասին հայտնում է ավտոճանապարհների դեպարտամենտը։

Դեպարտամենտի փոխանցմամբ՝ նշված հատվածում, մինչև համապատասխան միջոցներ ձեռնարկելը, արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Մցխեթա-Մթիանեթի շրջանի ճանապարհներին, որտեղ ափերից դուրս է եկել Արագվի գետը։

Մելտա և Գուդաուրի տանող ճանապարհին երթևեկությունը դժվարացել է:

Մուգուդայում ժայռ է փլուզվել, հեղեղվել է Թիանեթի մունիցիպալիտետի գյուղերը, այդ թվում՝ Սիոնի փոքրիկ քաղաքը, որտեղ նույնպես վնասվել են ներքին ճանապարհները։

Դուշեթի շրջանի մի քանի գյուղեր նույնպես մնացել են առանց ճանապարհների՝ աղետի գոտուց տարհանվել է երկու ընտանիք։

Վրաստանի արևելքում գտնվող Կախեթի Իորի գետը նույնպես դուրս է եկել ափերից։ Ջրհեղեղը վնասել է Չերչելաուրի և Արտնի գյուղերը կապող ճանապարհի հատվածները։