Ծալկայում՝ Վրաստանի հարավում գտնվող Ալգեթի ազգային պարկում, Դաշբաշի կիրճի մոտակայքում, կկառուցվի Եվրոպայի ամենամեծ փակ ջրաշխարհներից մեկը:

Ըստ Kass Group-ի տեղեկությունների, որը վերջերս Դաշբաշի կիրճում բացեց յուրօրինակ ապակե կամուրջ, սա նախագծի միայն առաջին մասն է։

Մի քանի միլիոն լարիի իսրայելական ներդրումների շնորհիվ ընկերությունը նախատեսում է Ծալկայում կառուցել Եվրոպայի ամենամեծ ջրաշխարհներից մեկը, ինչպես նաև 200 վիլլա։

«Այս հարցում մենք պետության աջակցության հույսն ունենք։ Մեր նպատակն է Ծալկան դարձնել համաշխարհային գրավչության կենտրոն»,- ասել է Kass Group-ի գործադիր տնօրեն Էկատերինե Տորդիան:

Իսրայելական ընկերությունը, Դաշբաշի կիրճում 240 մետրանոց եզակի ապակե կամրջի կառուցման համար, արդեն 120 մլն լարի է ներդրել։ Սա էկոտուրիզմի բնագավառում, տարածաշրջանում, երբևէ կատարված ամենամեծ ներդրումն է:

Կամուրջի մեջտեղում՝ կիրճի վերևում, կախված է ադամանդաձև սրճարան-բար․ շենքը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։