Հունիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ մարդ է մահացել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 616 նոր դեպք։ Ապաքինվել է 482 պացիենտ: Այս փուլում բուժումը շարունակում է 676 մարդ։
Կատարվել է COVID-19-ի 78,6 հազար թեստավորում: Շաբաթական հայտնաբերման մակարդակը կազմել է 0,78%:
Անցած շաբաթ Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 515 նոր դեպք, ապաքինվել է 546 մարդ, մահացել է 3 պացիենտ։