Վրաստանի Գորի քաղաքում անցկացվեց աշխարհի չեմպիոն Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ Ախալքալաքի մարզահամալիրի սան՝ Էդգար Ստեփանյանը գրավել է երկրորդ հորիզոնական:
Միջազգային մրցաշարին Ախալքալաքից մասնակցել են՝ 57կգ քաշային կարգում Սարգիս Իրիցյանը, 63․5կգ քաշային կարգում Էդգար Ստեփանյանը և 67կգ քաշային կարգում Սերգեյ Պոլորչյանը։
Էդգար Ստեփանյանը եզրափակիչ փուլում դիրքերը զիջելով հայաստանցի մարզիկին գրավել է 2-րդ հորիզոնականը։ Նրա և Սարգիս Իրիցյանի մարզիչն է Վենետիկ Ղազարյանը, իսկ Սերգեյ Պոլորչյանին մարզում է Ատոմ Էլիզբարյանը։
Նշենք, որ մրցաշարի մրցավարներն էին՝ Արթուր Էլիզբարյանը և Արմեն Գրիգորյանը, որին մասնակցել են երիտասարդ բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և Ղազախստանից։
Այս մրցաշարն անցկացվում է ամեն տարի, Գորին արդեն 12-րդ անգամ է հյուրընկալում երիտասարդ մարզիկներին։ Գիորգի Կանդելակին անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին մարզիկն է, ով 1997 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։