Այսօր՝ հունիսի 15-ին, Ախալքալաքում և Նինոծմինդայում հասարակական կազմակերպությունները հանդիպել են բիզնես գաղափարների հեղինակների հետ, ովքեր անցել են «Աջակցություն միկրո և փոքր բիզնեսին 2022» պետական ծրագրի առաջին փուլը, որն իրականացվում է «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալությունը: Հանդիպումների նպատակն է օգնել այս մարդկանց լավ պատրաստվել հարցազրույցին:

«GCSD Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոն» և «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին հանդիպումներ, որտեղ վերջինիս դասընթացավարը պատմել էր, թե ինչպես պետք է պատրաստվել և իրեն դրսևորել հարցազրույցի ընթացքում, որը մրցույթի ամենակարևոր փուլն է հանդիսանում։

Այս տարի մի քանի անգամ ավելացել է Սամցխե-Ջավախքի հայ համայնքի այս ծրագրին մասնակցող ներկայացուցիչների թիվը։ Այս ծրագրի երկրորդ փուլ են անցել հայ համայնքի ներկայացուցիչների ավելի քան 55 բիզնես գաղափարներ, որոնցից ավելի քան 14-ը՝ Ախալքալաքում, ավելի քան 8-ը՝ Նինոծմինդայում։ Վաղը նման հանդիպում տեղի կունենա Ախալցիխեում։

Դասընթացավարները պատասխանել են հարցազրույցին վերաբերող հարցերին, հիմնական խնդիրը պետական լեզվի չիմացությունն է անվանվում, ինչը արդիական էր նաև բիզնես գաղափարների ներկայացման ժամանակ։ Հարցազրույցի ընթացքում, որը տեղի կունենա առցանց, դիմորդներից կպահանջվի ներկայացնել իրենց գաղափարներն ու գիտելիքները իրենց բիզնես գաղափարին առնչվող բնագավառում:

Հիշեցնենք, որ «GCSD Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի շրջաններում իրականացնում է նախագիծ, որի նպատակն է բնակչությանը տեղեկացնել «Աջակցություն միկրո և փոքր ձեռնակատիրություններին 2022» ծրագրի մասին Վրաստանում և օգնել նրանց մրցույթի տարբեր փուլերում։ Ախալքալաքում և Նինոծմինդայում «Բաց սահմաններ» ոչ կառավարական կազմակերպությունն է օգնում կազմակերպել և անցկացնել GCSD-ի հանդիպումները:

Այս ծրագրով դրամաշնորհի չափը կազմում է 30 000 լարի։

Եթե շահառուն այս ծրագրով առաջին անգամ է ստանում դրամաշնորհ, ապա համաֆինանսավորումը (այսինքն՝ ձեռնարկատիրոջ ներդրումը՝ համավճարը) պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրալեռ բնակավայրերում առնվազն 10%: Եթե շահառուն մասնակցում է իր բիզնեսի զարգացումը շարունակելու համար, ապա շահառուի ներդրումը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրալեռ բնակավայրերում՝ առնվազն 25%-ը:

Ծրագրի հաղթողը պարտավոր է դրամաշնորհի չափը սահմանել հետևյալ կերպ՝ կապիտալի ծախսերը՝ ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցները՝ ոչ ավելի, քան 10%:

Ծրագրով կարող են ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեության տեսակներ: