Դաշբաշի կիրճի «Ադամանդե կամուրջը» և տարբեր տեսարժան վայրերը, այդ թվում՝ ռեստորանը և զիփլայնը, բաց են այցելուների համար: 240 մետր երկարությամբ կամրջի բացումը կայացել է հունիսի 14-ին:

Բացմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր ու հյուրեր:

«Վրաստանում ստեղծված է բիզնես վարելու համար ամենաճկուն պայմաններից մեկը՝ ցածր հարկեր, ավելի քիչ բյուրոկրատիա՝ մեր երկրում բարձր մակարդակի ներդրումներ կատարելու համար»,- ասել է վարչապետը։

Ապակե կամուրջի կառուցման համար ծախսվել է 120 մլն լարիի (40 մլն դոլար)։ Շինարարությունն սկսվել էր 2019 թվականից:

Դաշբաշիի տարածք մուտքը վճարովի է։ Տոմսի ստանդարտ արժեքը 49 լարի է։ Վրաստանի քաղաքացիների համար գործում է 40% զեղչ։ Օտարերկրյա քաղաքացի երեխաների համար տոմսը (3-ից 12 տարեկան) կարժենա 34 լարի, իսկ Վրաստանի քաղաքացիների համար՝ 19 լարի։ Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է։