Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNPD) աջակցությամբ Վրաստանում ENPARD ծրագրի շրջանակներում Ախալքալաքի Տեղական Զարգացման Խումբը (LAG), Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ, Ախալքալաքի քաղաքապետարանի գյուղական համայնքներում հայտարարում է մրցույթ արևային ֆոտովոլտային համակարգերի ձեռքբերման համար:

Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մասսայականացնելու և դրա զարգացմանը նպաստելու նպատակով հայտարարվել է արևային փոքր էլեկտրակայանների, արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման դրամաշնորհային մրցույթ։

Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում անցկացվում են նաև կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման և գյուղական վայրերում վերականգնվող էներգիայի աղբյուրների այլընտրանքային օգտագործման վերաբերյալ:

Մրցույթի շրջանակներում ֆինանսավորվի առավելագույնը 20 հաղթող՝ սոցիալապես անապահով կամ անապահով միայնակ մայրեր/հայրեր/կամ գյուղական բնակավայրերում բնակվող բազմազավակ ընտանիքներ/ֆերմերներ, ովքեր կտեղադրեն փոքր արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ:

Դիմումներ կարող են ներկայացնել միայն Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվող ցածր եկամուտ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

1. Ընտանիքի բոլոր անդամները պետք է մշտապես բնակվեն Ախալքալաքի քաղաքապետարանում

2. Բազմազավակ ընտանիք է, որտեղ կան մինչև 16 տարեկան առնվազն 3 և ավելի երեխաներ

3. Միայնակ մայր է կամ հայր

4. Ստանում է պետական կամ համայնքային աջակցություն

5. Բավական տարածք ունի իր տան տարածքում արևային մարտկոցներ տեղադրելու համար

6. Ընտանիքի անդամներից մեկի վրա էլեկտրաէներգիայի հաշվիչ է գրանցված

Դրամաշնորհային մրցույթը մեկնարկելէ 2022 թվականի հունիսի 10-ին ու կավարտվի հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին։

Դրամաշնորհի հայտը պետք է լրացվի վրացերենով և ներկայացվի պահանջվող փաստաթղթերի հետ միասին.

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ վեբ կայք. https://akhalkalakilag.ge/hy/

#EU #LAGAkhalkalaki #GIPA #UNDP

Խորհրդատվության համար դիմել Տեղական զարգացման խմբի (LAG) Ախալքալաքի գրասենյակ՝ հետևյալ հասցեով: Թամար թագուհու փողոց 50, Ժվանիա դպրոցի և Լյուքս խանութի դիմաց։