Ախալքալաքում մանկապարտեզները կգործեն մինչև օգոստոսի 1-ը, այնուհետև մեկ ամսով կանցնեն արձակուրդի:
Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի՝ միայն թիվ 3 նախակրթարանը արձակուրդի կանցնի հուլիսից, օգօստոսին այն կրկին կսկսի գործել:
Այս պահին բոլոր մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով։
Հիշեցնենք նաև՝ Ախալքալաքում և գյուղերում ընդհանուր առմամբ գործում է 16 նախակրթարան, որից 3-ն այլընտրանքային են: