Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից սկսվեց ամենամյա ուխտագնացությունը Սուրբ Նինոյի ճանապարհով։

Nino 1

Փոկա գյուղում, վանքի մոտ, ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ուխտագնացության էին հավաքվել Վրաստանի տարբեր անկյուններից։ Այսօր սկսվում է Սուրբ Նինոյի ճանապարհով երթը, որով նա ոտքով անցել է Ջավախքից մինչև Բոդբե, որտեղ էլ նա թաղված է։

Nino 2

Վրացական եկեղեցին Սուրբ Նինոյի օրը նշում է տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին (19) նշվում է նրա գալստյան օրը Վրաստան, իսկ հունվարի 27-ին (14)՝ նրա մահվան օրը։

Nino 3

Ամենասուրբ Աստվածածինը լսեց Նինոյի աղոթքները և, երազում նրան երևալով, ասաց. «Գնա Ինձ բաժին հասած Վրաստանը և այնտեղ քարոզիր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը, թող Նրա շնորհը իջնի քեզ վրա, և Ես կպաշտպանեմ քեզ»։

Nino 4

Սուրբ Նինոն գնաց Վրաստան։ Փարվանա լճում նա հանդիպեց հովիվներին Մցխեթայից, որոնք պատմեցին նրան իրենց հողի մասին և հայտնեցին, որ շուտով տուն են վերադառնալու: Նինոն հովիվներից թողտվություն խնդրեց իրենց ուղեկցելու համար։ Ճանապարհին մեծ դժվարություններ կրելով՝ նա վերջապես հասավ Ուրբնիսի քաղաք և որոշ ժամանակ մնաց այնտեղ։ Շուտով նա հեթանոս-ուրբնիսցիների հետ միասին, ովքեր գնում էին երկրպագելու Արմազի կուռքին, հասավ Մցխեթա։

Nino 6

Սուրբ Նինոն ապաստան գտավ թագավորական այգեպանի ընտանիքում։ Սուրբ Նինոյի աղոթքի շնորհիվ Տերը զավակ պարգևեց անզավակ ընտանիքին: Դարձի եկած ամուսինները փառաբանեցին Քրիստոսին և դարձան Սուրբ կույսի աշակերտները: Քրիստոնեական հավատքի հետևորդները օգնության ձեռք մեկնեցին Սուրբ Նինոյին։ Շուտով նա այնքան մեծ համբավ ձեռք բերեց, որ շատ հեթանոսներ սկսեցին դիմել նրան օգնության համար և, ստանալով այն, հավատացին Քրիստոսին:

Nino 7

Նինոյի վաստակի շնորհիվ Վրաստանում վերածնվեց և ամրապնդվեց քրիստոնեությունը։

Nino 10

Սուրբ Նինոն մահացել է Բոդբե բնակավայրում։ Նա այնտեղ հուղարկավորվել է իր կամքով։ Այնուհետև Միրիան թագավորը նրա գերեզմանի վրա կառուցել է տաճար Մեծ նահատակ Գեորգիի անունով։ Այսօր այս վայրում գործում է Սուրբ Հավասար Առաքյալներ Նինոյի մենաստանը։

Nino 9