Այսօր Ախալքալաքում տեղի ունեցավ «Այս երկիրը քոնն է (Կիսեք պատասխանատվությունը)» ծրագրի շնորհանդեսը, որի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը, խթանել քաղաքացիական արժեքները, հասարակական կազմակերպությունների գործունեությունը և քաղաքացիական ակտիվությունը:

1

Ծրագրի ներկայացմանը ներկա էին բազմաթիվ աշակերտներ և ուսուցիչներ Ախալքալաքից և շրջանի գյուղերից։ Երիտասարդները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտ է համայքի բարելավման համար։

3

«Այս երկիրը քոնն է (Կիսեք պատասխանատվությունը)» ծրագիրն իրականացնում է «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» կազմակերպությունը: Ծրագրի մասնակիցներն ուսումնասիրել են հասարակական վերաբերմունքը քաղաքացիական արժեքների և համայնքային կազմակերպությունների նկատմամբ:

2

«Արդյունքի հասնելու համար ամեն ինչ անում ենք: Մրցույթներ ենք կազմակերպում, որոնցից մեկ սա է, որն իրականացնում ենք երիտասարդների շրջանում: Մեր նպատակն է, որ երիտասարդնեը ինչ որ բան անեն իրենց շրջանի բարելավման համար, ինչ որ մեկին օգնեն, կամ թեկուզ կռվեն ինչ որ մեկի հետ հանուն համայնքի բարելավման», – ասում է ծրագրի ներկայացուցիչ Թեմուր Ջալիաշվիլին

Շնորհանդեսի ժամանակ աշակերտները հնչեցրեցին բազմաթիվ խնդիրներ, իսկ ծրագրի ներկայացուցիչներն առաջարկեցին խնդիրների լուծման այլընտրանքային ուղիներ։

4

5

Մրցույթներ կկազմակերպվեն ինչպես Սամցխե-Ջավախքում, այնպես էլ Վրաստանի մնացած շրջաններում։ Հաղթողները կպարգևատրվեն հետաքրքիր մրցանակներով։