Ազգային արժույթի կտրուկ արժևորումը չի հանգեցրել Վրաստանում սպառողական գների նվազմանը: Դրան խոչընդոտում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են համաշխարհային գնաճը, լոգիստիկ ծախսերի աճը և հիմնական մթերքի գրեթե բոլոր տեսակների բացասական ակնկալիքները:
Վրաստանի մատակարարների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիայի խոսքով, կարելի է դրական համարել, որ լարիի փոխարժեքի ամրապնդման շնորհիվ գների հետագա աճը կանգ է առել՝ լարիի ներկայիս փոխարժեքում հետագա թանկացում գործնականում անհնար է, բայց դեռ վաղ է խոսել գնի նվազման հնարավորության մասին։
«Հնարավոր է, որ լարին շարունակի ամրապնդվել, բայց առայժմ գների դինամիկայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ դժվար է։ Լավագույն դեպքում, եթե փոխարժեքը կայուն լինի, իսկ արժեզրկումը քիչ թե շատ երկար ժամանակ չվերսկսվի, հնարավոր կլինի պահպանել գների ներկայիս մակարդակը։ Էժանացումն օրակարգում չկա, քանի որ դրան խոչընդոտում են գլոբալ գործոնները՝ տրանսպորտային ծախսերի թանկացումը, որն ինքնաբերաբար բերում է ներմուծման ինքնարժեքի բարձրացման։ Միայն լարիի ամրապնդման հիման վրա գների իջեցումն անհնար է, հատկապես այն իրավիճակում, երբ արժույթի նկատմամբ վստահություն չկա, և երբ այն կարող է ցանկացած պահի հետադարձվել և նորից սկսել անկում ապրել։ Այնպես որ, շուկայում գնի նվազման նախադրյալներ չկան»,- հայտարարել է Իվա Ճկղոնիան։
Վերջինիս խոսքով, խոշոր սուպերմարկետներում տարբեր ժամանակներում առանձին ապրանքների վրա տարբեր զեղչերն ու ակցիաները կարող են մի փոքր մեղմել իրավիճակը: Ներկայումս նման ակցիաներն ավելի ու ավելի հաճախ են անցկացվում։
Աղբյուրը՝ bizzone.info