Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ՝ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը՝ Անկախության օրվա առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր Վրաստանը նշում է իր ամենակարևոր ազգային տոնը` Անկախության օրը։

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սրտանց շնորհավորում է Վրաստանի բարեկամ ժողովրդին այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ։

Շնորհավոր Անկախության օրը, Վրաստան»: