Այսօր, մայիսի 26-ին, Վրաստանը նշում է ամենագլխավոր ազգային տոնը` Անկախության օրը:
Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: Հանրապետության նախագահ է ընտրվել Նոե Ժորդանիան: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունել են «Վրաստանի պետական անկախության արձանագրությունը»: Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար երկրները, դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացված բռնազավթումից հետո:
Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց, 1991 թվականի ապրիլի 9-ին: