Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները այսօր առավոտից շրջափակել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը։ Ընդդիմադիր պատմավորները ցանկանում են մտնել ԱԳՆ, սակայն ոստիկանները փակել են մուտքը և թույլ չեն տալիս։

«Մենք երկար չենք կարող սպասել, մեր գրաֆիկն էլ որևէ մեկի հետ չենք համաձայնեցնելու։ Խնդրում ենք բացել ճանապարհը, պատգամավորները պետք է մտնեն նախարարություն, ասելիք ունենք, իսկ եթե նախարարը ուզենա այդ ընթացքում հանդիպել մեզ հետ, պրոբլեմ չկա, իրեն էլ ինչ պետք է կփոխանցնեք»,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ասել է, որ ևս 5 րոպե սպասում են, այնուհետև իրենք կբացեն դուռը։

«Եթե մեկին թվում է՝ շարունակ պետք է խախտի պատգամավորների իրավունքը, թույլ չտա, մենք էլ թույլ չենք տալու, որ դուռը փակ մնա։

Պատգամավորները ցանկանում են անձամբ շենք մտնել, փոխանցել ժողովրդի ուղերձն ու ժողովրդի անունից ասելու, որ երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունենք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Որոշ ժամանակ անց ընդդիմադիր պատգամավորները կարողացել են մտնել արտաքին գործերի նախարարություն։

«Ձեր պահանջով պատգամավորները մտնում են ԱԳ նախարարություն»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ու մտել են շենք։