Գորի քաղաքի մոտ՝ ավտոճանապարհին վճար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։ Այս տեղեկությունը Netgazeti-ին փոխանցել են Գորիի շտապօգնության կենտրոնից։
Կենտրոնի տվյալներով՝ մահացածը 50 տարեկան տղամարդ է, վիրավորները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են Գորիի կլինիկա։
Միջադեպի մասին լրացուցիչ տեղեկությունների համար Netgazeti-ն դիմել է Վրաստանի ՆԳՆ-ին։ Պատասխան ստանալուց անմիջապես հետո նյութը կթարմացվի։