Ծալկայի շրջանի Օզնի գյուղում բացվեց «ԱրՄաթ» կենտրոն։ Սա առաջին «ԱրՄաթ»-ն է Ծալկայի քաղաքապետարանում, իսկ Սամցխե-Ջավախքում, ընդհանուր առմամբ, սա արդեն 10-րդ ինժեներական լաբորատորիան է։

Երեկ՝ մայիսի 21-ին, Ծալկայի շրջանի Օզնի գյուղում բացվեց «ԱրՄաթ» կենտրոն։

Օզնիում «ԱրՄաթ»-ի ստեղծումն իրականացվում է Ջավախքի աջակցության հիմնադրամի և Հ․ Հովնանյան ընտանիքի հիմնադրամի կողմից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ՝ բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ։

«ԱրՄաթ» կենտրոններում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, նորարարական ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային։

Արդեն կենտրոն է հաճախում 60 երեխա, կազմակերպիչները հույս ունեն, որ պաշտոնական բացումից հետո նրանց թիվը կավելանա։
️️
«Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը միշտ մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ կենտրոնը կրթում է երեխաներին: Սա մեր 10-րդ լաբորատորիան է՝ 9-ը Սամցխե-Ջավախքում, 1-ը՝ Օզնիում»,- ասել են կազմակերպիչները։